png
png

Համացանցից հեշտորեն օգտվելն այլևս խնդիր չէ շնորհիվ լոկալ ցանցի ութկոնտակտային վարդակ 5426-ի։ Այն հեշտ է տեղադրել։ Ունիվերսալ կերպով գործածելի է բազմաթիվ վայրերում։ Այն համացանցից օգտվելու հնարավորություն է ապահովում թե՛ տանը, թե՛ գրասենյակում և թե՛ ժամանցային վայրերում։ Անհրաժեշտ է միայն լարը լոկալ ցանցի վարդակ 5426-ին միացնել և դուք արդեն մուտք ունեք համաշխարհային ցանց։ Իր յուրօրինակ դիզայնի շնորհիվ լոկալ ցանցի վարդակ 5426-ը ոչ միայն օգտակար, այլ նաև թրենդային հավելում է ձեր ինտերիերին։

  • Լոկալ ցանցի վարդակի մեխանիզմը մետաղական է
  • Լոկալ ցանցի վարդակը մոնտաժային տուփին ամրացվում է պտուտակներով
  • Լոկալ ցանցի վարդակի մեխանիզմը առաքվում է արտաքին պանելի հետ միասին

Տեխնիկական բնութագիր․

  • Մեխանիզմ․ լոկալ ցանցի վարդակ
  • Միակցիչ․ RJ 45
  • Կոնտակտների քանակ․ 8
  • Արտաքին նյութ․ ABC պլաստիկ
  • Մեխանիզմի նյութ․ ABC պլաստիկ
  • Չափս․ 70,9x70,9 մմ
  • Առկա գույներ․ սպիտակ, փղոսկրե, գորշ մետալիկ, արծաթագույն

Անվանում: Վարդակ 5426

Սերիա: A - 503

Կոդ: 5426