png
png

Լոկալ ցանցի ութկոնտակտային վարդակ 7426-ն իր ճկունության շնորհիվ կարող է դյուրին դարձնել կապը ձեր տանը, գրասենյակում կամ ցանկացած այլ վայրում։ Այն հեշտ է տեղադրել։ Հուսալի և պրակտիկ է ամենօրյա կիրառման համար։ Անհրաժեշտ է ընդամենը լարը լոկալ ցանցի վարդակ 7426-ին միացնել։

  • Լոկալ ցանցի վարդակի մեխանիզմը պատրաստված է պոլիամիդից
  • Լոկալ ցանցի վարդակը մոնտաժային տուփին ամրացվում է շրջանակի հենարանի միջոցով
  • Վարդակը շրջանակի հենարանին ամրացվում է առկա բազմաստիճան ամրակներով
  • Շրջանակի հենարանը մոնտաժային տուփին ամրացվում է պտուտակներով
  • Լոկալ ցանցի վարդակի մեխանիզմը առաքվում է արտաքին պանելի հետ միասին

Տեխնիկական բնութագիր․

  • Մեխանիզմ․ լոկալ ցանցի վարդակ
  • Միակցիչ․ RJ 45
  • Կոնտակտների քանակ․ 8
  • Արտաքին նյութ․ պոլիամիդ (ջերմապլաստիկ պոլիմեր)
  • Մեխանիզմի նյութ․պոլիամիդ (ջերմապլաստիկ պոլիմեր)
  • Չափս․ 25x50 մմ
  • Առկա գույներ․ սպիտակ, փղոսկրե, գորշ մետալիկ, արծաթագույն

Անվանում: Վարդակ 7426

Սերիա: A -707

Կոդ: 7426