Լույսի կառավարումը երկու տարբեր վայրերից այլևս խնդիր չէ։ Մեկստեղնանի փոխանջատիչ 2622-1C-ն ձեր փոխարեն կկատարի ողջ աշխատանքը։ Իր յուրօրինակ դիզայնի և դիմացկուն կառուցվածքի շնորհիվ փոխանջատիչ 2622-1C-ն հեշտորեն կմիաձուլվի ձեր տան և գրասենյակի ինտերիերին և երկար կծառայի ձեզ։ Լույսի առկայությունը առավել պրակտիկ է դարձնում փոխանջատիչ 2622-1C-ի կիրառումը՝ տեսանելի դարձնելով նույնիսկ մութ տարածքներում։
- Մեկալիքային փոխանջատիչի մեխանիզմը մետաղական է
- Փոխանջատիչը մոնտաժային տուփին ամրացվում է պտուտակներով
- Հոսանքալարերի միացումը կատարվում է պտուտակներով
- Հոսանքալարի առավելագույն տրամագիծը՝ 2,5մմ
- Մեկալիքային փոխանջատիչի մեխանիզմը առաքվում է արտաքին պանելի հետ և լույսի պատուհանի հետ միասին
Տեխնիկական բնութագիր․
- Մեխանիզմ․ մեկալիքային փոխանջատիչ (ռևերս) լույսով
- Հոսանքի առավելագույն հզորություն․ 1000 Վտ
- Լարում․ 220-240 Վ 50 Հց
- Կոնտակտների նյութ․ արույր
- Կոնտակտների գլխիկի նյութ․ 925 հարգի արծաթ
- Արտաքին նյութ․ ամինապլաստ (ջերմակայուն մելամինֆորմալդեհիդ)
- Մեխանիզմի նյութ․ ամինապլաստ (ջերմակայուն մելամինֆորմալդեհիդ)
- Լույսի պատուհանի նյութ․ պոլիստիրոլ ՊՍՍ-500
- Լույսի էլեմենտ․ նեոնային լամպ
- Չափս․ 70,9x70,9 մմ
- Առկա գույներ․ սպիտակ, փղոսկրե, կարմիր, սև, կարմիր գրանիտե