png
png

Այս պարզ, սակայն պրակտիկ անջատիչը նախատեսված է դռան զանգի համար։ Ստեղնի վրա լույսի առկայությունը ձեզ կօգնի հեշտությամբ գտնել այն մութ տարածքներում։ Իր եզակիության շնորհիվ զանգի անջատիչ 2623-2C-ը որակի և նորարարության գրավական է։ Զանգի անջատիչ 2623-2C-ն նպատակ ունի բարելավել յուրաքանչյուր հաճախորդի կյանքը՝ անվտանգություն և հարմարավետություն ապահովելու միջոցով։

  • Զանգի լույսով մեկստեղնանի անջատիչի մեխանիզմը մետաղական է։
  • Զանգի լույսով մեկստեղնանի անջատիչը մոնտաժային տուփին ամրացվում է պտուտակներով
  • Հոսանքալարերի միացումը կատարվում է պտուտակներով
  • Հոսանքալարի առավելագույն տրամագիծը՝ 2,5մմ
  • Զանգի լույսով մեկստեղնանի անջատիչի մեխանիզմը առաքվում է արտաքին պանելի և լույսի պատուհանիհետ միասին

Տեխնիկական բնութագիր․

  • Մեխանիզմ․ զանգի մեկստեղնանի անջատիչ լույսով
  • Հոսանքի առավելագույն հզորություն․ 1000 Վտ
  • Լարում․ 220-240 Վ 50 Հց
  • Կոնտակտների նյութ․ արույր
  • Կոնտակտների գլխիկի նյութ․ 925 հարգի արծաթ
  • Արտաքին նյութ․ ամինապլաստ (ջերմակայուն մելամինֆորմալդեհիդ)
  • Մեխանիզմի նյութ․ ամինապլաստ (ջերմակայուն մելամինֆորմալդեհիդ)
  • Լույսի պատուհանի նյութ․ պոլիստիրոլ ՊՍՍ-500
  • Լույսի էլեմենտ․ նեոնային լամպ
  • Չափս․ 70,9x70,9 մմ
  • Առկա գույներ․ սպիտակ, փղոսկրե, կարմիր, սև, կարմիր գրանիտե

Անվանում: Անջատիչ 2623-2C

Սերիա: G - 805

Կոդ: 2623-2C