png
png

Հեռախոսի չորսկոնտակտային վարդակ 2423-ն իր ճկունության շնորհիվ կարող է դյուրին դարձնել կապը ձեր տանը, գրասենյակում կամ ցանկացած այլ վայրում։ Այն հեշտ է տեղադրել։ Հուսալի և պրակտիկ է ամենօրյա կիրառման համար։ Եզակի դիզայնի և գունային բազմազանության շնորհիվ հեռախոսի վարդակ 2423-ը կատարելապես կհամապատասխանի ձեր տան կամ գրասենյակի ինտերիերին։ Անհրաժեշտ է ընդամենը հեռախոսալարը հեռախոսի վարդակ 2423-ին միացնել։

  • Հեռախոսի վարդակի մեխանիզմը մետաղական է
  • Հեռախոսի վարդակը մոնտաժային տուփին ամրացվում է պտուտակներով
  • Հեռախոսի վարդակի մեխանիզմը առաքվում է արտաքին պանելի հետ միասին

Տեխնիկական բնութագիր․

  • Մեխանիզմ․ հեռախոսի վարդակ
  • Միակցիչ․ RJ 11
  • Կոնտակտների քանակ․ 4
  • Արտաքին նյութ․ ամինապլաստ (ջերմակայուն մելամինոֆորմալդեհիդ)
  • Մեխանիզմի նյութ․ ABC պլաստիկ
  • Չափս․ 70,9x70,9 մմ
  • Առկա գույներ․ սպիտակ, փղոսկրե, սև, կարմիր, գրանիտե

Անվանում: Վարդակ 2423

Սերիա: G - 805

Կոդ: 2423