Երկբևեռային, հողանցումով վարդակ 2425-ը դիզայնի և որակի բացառիկ համադրություն է։ Վարդակ 2425-ի պարզ, սակայն նորաձև դիզայնը և գունային բազմազանությունը ձեզ կօգնի համալրել ցանկացած յուրօրինակ ինտերիեր՝ լինի դա հնաոճ թե նորակառույց բնակարան։ Կափարիչի առկայությունը առավել հարմարավետ և անվտանգ է դարձնում նրա օգտագործումը։
- Հողանցումով և կափարիչով երկբևեռային վարդակի մեխանիզմը մետաղական է
- Հողանցումով և կափարիչով երկբևեռային վարդակը մոնտաժային տուփին ամրացվում է պտուտակներով
- Հոսանքալարերի միացումը կատարվում է պտուտակներով
- Հոսանքալարի առավելագույն տրամագիծը՝ 4մմ
- Հողանցումով երկբևեռային վարդակի մեխանիզմը առաքվում է արտաքին պանելի հետ միասին
Տեխնիկական բնութագիր․
- Մեխանիզմ․ հողանցումով և կափարիչով երկբևեռային վարդակ
- Հոսանքի նախատեսված ուժգնություն․ 16 Ա
- Լարում․ 220-240 Վ 50 Հց
- Կոնտակտների նյութ․ բերիլե բրոնզ (ԲրԲ2 )
- Հողանցման կոնտակտի նյութ․ բրոնզ
- Արտաքին նյութ․ ամինապլաստ (ջերմակայուն մելամինոֆորմալդեհիդ)
- Մեխանիզմի նյութ․ ամինապլաստ (ջերմակայուն մելամինոֆորմալդեհիդ)
- Կափարիչի նյութ․ ABC պլաստիկ
- Չափս․ 70,9x70,9 մմ
- Առկա գույներ․ սպիտակ, փղոսկրե, սև, կարմիր, գրանիտե