png
png

Ազդանշանի երկարատև փոխանցման համար հեռուստաալեհավաքի/ արբանյակային ալեհավաքի վարդակները պետք է բարձրորակ լինեն։

Իր նորարարական և ճշգրիտ կառուցվածքի շնորհիվ հեռուստաալեհավաքի/ արբանյակային ալեհավաքի վարդակ 2421-ը հեռուստահաղորդումը դյուրին է դարձնում՝ անկախ գտնվելու վայրից։ Այն պրակտիկ է և հեշտությամբ է ամրացվում։ Միայն անհրաժեշտ է լարը միացնել հեռուստաալեհավաքի/արբանյակային ալեհավաքի վարդակ 2421-ին և վայելել ձեր նախընտրած հաղորդումը։ Իսկ բարձր որակի շնորհիվ այն երկար ժամանակ կծառայի ձեզ։

  • Հեռուստաալեհավաքի/արբանյակային ալեհավաքի վարդակի մեխանիզմը պատրաստված է ABC պլաստիկից
  • Հեռուստաալեհավաքի/արբանյակային ալեհավաքը մակերևույթին ամրացվում է պտուտակներով
  • Վարդակի կորպուսը պատրաստված է ABC պլաստիկի
  • Վարդակի մեխանիզմը առաքվում է արտաքին պանելի և կորպուսի հետ միասին

Տեխնիկական բնութագիր․

  • Մեխանիզմ․ հեռուստաալեհավաքի կամ արբանյակային ալեհավաքի վարդակ
  • Միացում․ TV կամ SAT
  • Հաճախականություն․ 5-2400 ՄՀց
  • Մարում․ 1,5 Sat / 1, 0 TV (դԲ)
  • Միակցիչ․ PAL պտուտակային միակցիչ RG-6/U կոաքսիալ մալուխի համար, F տիպի հաղորդալար (F plug to PAL jack) 9․5 մմ, կամ RG-6 մալուխի ներքին տիպի միացում (կրկնակի ներքին) 9․5 մմ
  • Արտաքին նյութ․ ամինապլաստ (ջերմակայուն մելամինոֆորմալդեհիդ)
  • Մեխանիզմի նյութ․ ցինկապատ արույր
  • Կորպուսի նյութ․ ABC պլաստիկ
  • Չափս․ 65x65 մմ
  • Առկա գույներ․ փղոսկրե

Անվանում: Վարդակ 2421

Սերիա: G - 808

Կոդ: 2421