png
png

Լույսի կառավարումը երկու տարբեր վայրերից այլևս խնդիր չէ։ Մեկստեղնանի փոխանջատիչ 2622-1C-ն ձեր փոխարեն կկատարի ողջ աշխատանքը։ Իր յուրօրինակ դիզայնի և դիմացկուն կառուցվածքի շնորհիվ փոխանջատիչ 2622-1C-ն հեշտորեն կմիաձուլվի ձեր տան և գրասենյակի ինտերիերին և երկար կծառայի ձեզ։ Լույսի առկայությունը առավել պրակտիկ է դարձնում փոխանջատիչ 2622-1C-ի կիրառումը՝ տեսանելի դարձնելով նույնիսկ մութ տարածքներում։

  • Մեկալիքային փոխանջատիչի մեխանիզմը պատրաստված է ABC պլաստիկից
  • Փոխանջատիչը մակերևույթին ամրացվում է պտուտակներով
  • Հոսանքալարերի միացումը կատարվում է պտուտակներով
  • Հոսանքալարի առավելագույն տրամագիծը՝ 2,5մմ
  • Մեկալիքային փոխանջատիչի մեխանիզմը առաքվում է արտաքին պանելի, կորպուսի և լույսի պատուհանի հետ միասին

Տեխնիկական բնութագիր․

  • Մեխանիզմ․ մեկալիքային փոխանջատիչ (ռևերս) լույսով
  • Հոսանքի առավելագույն հզորություն․ 1000 Վտ
  • Լարում․ 220-240 Վ 50 Հց
  • Կոնտակտների նյութ․ արույր
  • Կոնտակտների գլխիկի նյութ․ 925 հարգի արծաթ
  • Արտաքին նյութ․ ամինապլաստ (ջերմակայուն մելամինֆորմալդեհիդ)
  • Մեխանիզմի նյութ․ ամինապլաստ (ջերմակայուն մելամինֆորմալդեհիդ)
  • Կորպուսի նյութ․ ABC պլաստիկ
  • Լույսի պատուհանի նյութ․ պոլիստիրոլ ՊՍՍ-500
  • Լույսի էլեմենտ․ նեոնային լամպ
  • Չափս․ 65x65մմ
  • Առկա գույներ․ փղոսկրե

Անվանում: Փոխանջատիչ 2622-1C

Սերիա: G - 808

Կոդ: 2622-1C