Լույսի կառավարումը երկու տարբեր վայրերից այլևս խնդիր չէ։ Մեկստեղնանի փոխանջատիչ 2622-ը ձեր փոխարեն կկատարի ողջ աշխատանքը։ Իր յուրօրինակ դիզայնի և դիմացկուն կառուցվածքի շնորհիվ փոխանջատիչ 2622-ը հեշտորեն կմիաձուլվի ձեր տան և գրասենյակի ինտերիերին և երկար կծառայի ձեզ։
- Մեկալիքային փոխանջատիչի մեխանիզմը պատրաստված է ABC պլաստիկից
- Փոխանջատիչը մոնտաժային տուփին ամրացվում է պտուտակներով
- Հոսանքալարերի միացումը կատարվում է պտուտակներով
- Հոսանքալարի առավելագույն տրամագիծը՝ 2,5մմ
- Մեկալիքային փոխանջատիչի մեխանիզմը առաքվում է արտաքին պանելի և կորպուսի հետ միասին
Տեխնիկական բնութագիր․
- Մեխանիզմ․ մեկալիքային փոխանջատիչ (ռևերս)
- Հոսանքի առավելագույն հզորություն․ 1000 Վտ
- Լարում․ 220-240 Վ 50 Հց
- Կոնտակտների նյութը․ արույր
- Կոնտակտների գլխիկի նյութ․ 925 հարգի արծաթ
- Արտաքին նյութ․ ամինապլաստ (ջերմակայուն մելամինֆորմալդեհիդ)
- Մեխանիզմի նյութ․ ամինապլաստ (ջերմակայուն մելամինֆորմալդեհիդ)
- Կորպուսի նյութ․ ABC պլաստիկ
- Չափս․ 65x65մմ
- Առկա գույներ․ փղոսկրե