png
png

Երկստեղնանի անջատիչ 2624-ը դիզայնի և որակի յուրօրինակ միաձուլում է։ Եթե ձեզ անհրաժեշտ է կառավարել միևնույն տարածության մեջ երկու տարբեր կետերի լուսավորում, ապա անջատիչ 2624-ը հենց այն է, ինչ դուք փնտրում եք։ Այն հեշտ է տեղադրվում և ունի պրակտիկ կիրառություն։ Գունային բազմազանությունը թույլ կտա համադրել այն յուրաքանչյուր ինտերիերի հետ՝ լինի դա տուն, գրասենյակ թե մեկ այլ տարածություն։

  • Երկստեղնանի անջատիչի մեխանիզմը պատրաստված է ABC պլաստիկից
  • Երկստեղնանի անջատիչը մակերևույթին ամրացվում է պտուտակներով
  • Հոսանքալարերի միացումը կատարվում է պտուտակներով
  • Հոսանքալարի առավելագույն տրամագիծը՝ 2,5մմ
  • Երկստեղնանի անջատիչի մեխանիզմը առաքվում է արտաքին պանելի և կորպուսի հետ միասին

Տեխնիկական բնութագիր․

  • Մեխանիզմ․ երկստեղնանի անջատիչ
  • Հոսանքի առավելագույն հզորություն․ 1000 Վտ
  • Լարում․ 220-240 Վ 50 Հց
  • Կոնտակտների նյութ․ արույր
  • Կոնտակտների գլխիկի նյութ․ 925 հարգի արծաթ
  • Արտաքին նյութ․ ամինապլաստ (ջերմակայուն մելամինֆորմալդեհիդ)
  • Մեխանիզմի նյութ․ ամինապլաստ (ջերմակայուն մելամինֆորմալդեհիդ)
  • Կորպուսի նյութ․ ABC պլաստիկ
  • Չափս․ 65x65 մմ
  • Առկա գույներ․ փղոսկրե

Անվանում: Անջատիչ 2624

Սերիա: G - 808

Կոդ: 2624