Գրավչության, գործառույթի և նյութի բարձրագույն պահանջներին համապատասխանող մեկստեղնանի անջատիչ 2623-ը բարձր որակի և արտահայտչության վառ մարմնավորում է և բավարարում է հաճախորդի ցանկացած պահանջ։ Իր յուրօրինակ տեսքի շնորհիվ անջատիչ 2623-ը անմիջապես ձուլվում է յուրաքանչյուր ինտերիերի՝ լինի դա ձեր տունը, գրասենյակը թե մեկ այլ տարածք։
Երկստեղնանի անջատիչ 2624-ը դիզայնի և որակի յուրօրինակ միաձուլում է։ Եթե ձեզ անհրաժեշտ է կառավարել միևնույն տարածության մեջ երկու տարբեր կետերի լուսավորում, ապա անջատիչ 2624-ը հենց այն է, ինչ դուք փնտրում եք։ Այն հեշտ է տեղադրվում և ունի պրակտիկ կիրառություն։ Գունային բազմազանությունը թույլ կտա համադրել այն յուրաքանչյուր ինտերիերի հետ՝ լինի դա տուն, գրասենյակ թե մեկ այլ տարածություն։
- Անջատիչի մեխանիզմը պատրաստված է ABC պլաստիկից
- Անջատիչը մակերևույթին ամրացվում է պտուտակներով
- Հոսանքալարերի միացումը կատարվում է պտուտակներով
- Հոսանքալարի առավելագույն տրամագիծը՝ 2,5մմ
- Անջատիչի մեխանիզմը առաքվում է արտաքին պանելի և կորպուսի հետ միասին
Տեխնիկական բնութագիր․
- Մեխանիզմ․ մեկստեղնանի անջատիչ
- Հոսանքի առավելագույն հզորություն․ 1000 Վտ
- Լարում․ 220-240 Վ 50 Հց
- Կոնտակտների նյութ․ արույր
- Կոնտակտների գլխիկի նյութ․ 925 հարգի արծաթ
- Արտաքին նյութ․ ամինապլաստ (ջերմակայուն մելամինֆորմալդեհիդ)
- Մեխանիզմի նյութ․ ամինապլաստ (ջերմակայուն մելամինֆորմալդեհիդ)
- Կորպուսի նյութ․ ABC պլաստիկ
- Չափս․ 65x65 մմ
- Առկա գույներ․ փղոսկրե